Վերակառուցման և զարգացման բանկի (ՎԶԵԲ) 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում անցկացվեց պանելային քննարկում «ֆինանսական սեկտորը արտակարգ իրավիճակներում» թեմայով, որը վերբերվում էր մասշտաբային ճգնաժամերով անցնող երկրների բանկերի և կարգավորող մարմինների առջև ծառացող խնդիրների լուծմանը: 


   Պանելային քննարկմանը մասնակցել է  Արդշինբանկի վարչության նախագահի տեղակալ, ներդրումային բիզնեսի տնօրեն Դավիթ Սարգսյանը: Մեկ ժամ տևած քննարկման ընթացքում մասնագիտական հանրությանը ներկայացվել են մեխանիզմներ ու գործիքներ` տնտեսական կենսունակության և շարունակականության ապահովման համար:

 

    Հիշեցնենք, որ ՎԶԵԲ 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը Հայաստանում իրականացվում է Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ (flagship sponsorship): Այն միավորել է մեկ հարկի տակ  պաշտոնական պատվիրակությունների 74 երկրներից՝ մոտ 2 000 մասնակից, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ: